Բաժին. Ֆինանսական

Ֆինանսների նախարարություն․ տեղաբաշխվել են 7 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր 02/05/16

Ապրիլի 29-ին տեղի է ունեցել 2036 թվականին հոկտեմբերի 29-ին մարվող պետական երկարաժամկետ (AMGB2029A362) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 5-7 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 16 մլրդ 469 մլն 100 հազարդրամ, որից մրցակցային` 14 մլրդ 996 մլն 100 հազար դրամ, իսկ ոչ մրցակցային` 1 մլրդ 473 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 7 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 5 567 191 268 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 16.5159 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 16.8800 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

Share