Բաժին. Ֆինանսական

Չինաստանի ներմուծման ծավալները նվազել են 12.8%-ով

Չինաստանի մաքսային գլխավոր վարչության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին 4 ամսում Չինաստանի ներմուծման ծավալները կրճատվել են 12.8%-ով և կազմել 465.4 մլրդ դոլար։

Ինչ կայանում է արտահանմանը, ապա այն կրճատվել է 7.6%-ով և կազմել 636.6 մլրդ դոլար։ Արդյունքում, երկրի արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 9.8%-ով և կազմել 1.102 տրլն դոլար։

Չինաստանի իշխանությունների հայտարարության համաձայն ներմուծման կրճատման պատճառը հումքի գների զգալի նվազումն է, այսինքն կրճատումը միայն արտահայտվում է գումարային տեսքով։

Share