Բաժին. Ֆինանսական

Բրիտանացի 300 տնտեսագետ կոչ է արել վերացնել օֆշորները

Ավելի քան 300 տնտեսագետներ են ստորագրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին և պետությունների այլ ղեկավարների հղված կոչը, որում ասված Է օֆշորային գոտիների գործունեության դադարեցման անհրաժեշտության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Նամակում ընդգծված Է, որ օֆշորները սոսկ բարձրացնում են աշխարհում կոռուպցիայի մակարդակը և միջազգային կորպորացիաներին օգնում ֆինանսական օգուտներ ստանալ մյուսների հաշվին:

Փաստաթուղթը հրապարակվել Է կոռուպցիայի դեմ պայքարի՝ այս շաբաթ Լոնդոնում կայանալիք խորհրդաժողովի բացման նախաշեմին:  

Դիմումն ստորագրածների թվում են՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր Անգուս Դիտոնը, Արժույթի միջազգային հմնադրամի նախկին գլխավոր տնտեսագետ Օլիվիե Բլանշարը և Սասեքսի համալսարանի պրոֆեսոր Մարիաննա Մացուկատոն:

Մեկ ամիս առաջ Պանամայի Mossack Fonseca իրավաբանական ֆիրմայի՝ մամուլում հայտնված միլիոնավոր փաստաթղթերը համընդհանուր ուշադրություն են հրավիրել օֆշորների գործունեության նկատմամբ:    

Դրանցում նշված Է, որ Mossack Fonseca-ն մի շարք դեպքերում սպասարկյալներին օգնել Է լվանալու փողերը, խուսափելու պատժամիջոցներից և հարկերից: Փաստաթղթերում հիշատակվում են պետությունների 72 ներկայիս կամ նախկին ղեկավարներ, ինչպես նաև բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, գործարարներ և մշակույթի գործիչներ:

Share