Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ․ «Հարկային և մաքսային օրենսդրության կիրառման առանձնահատկություններ» թեմայով 3-օրյա դասընթաց

ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2016թ.-ի մայիսի 25-ից 27-ը կազմակերպում է «Հարկային և մաքսային օրենսդրության կիրառման առանձնահատկություններ» թեմայով 3-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարումը կատարել (Ամերիաբանկ ՓԲԸ Հ/Հ 1570021344900100, ՀՎՀՀ 00107399) մինչև 2016-ի մայիսի 24-ը ներառյալ և մասնակցության հայտ (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական հասցե, բանկային վավերապայմաններ և մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) ուղարկել ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ trainingcenter@taxservice.am կամ գրանցվել առցանց կենտրոնի կայքէջում՝ www.mftc.am; Դասընթացի արժեքը 24.000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ): Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 060 544 986, 060 544 951:

Դասընթացի 1-ին օր, մայիսի 25-ին

Թեմա 1. «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ։ Դասախոս՝ Գ. Կիլինյան

20:00-20:10 Ընդմիջում (Սրճդադար)

20:10-21:40 Թեմա 6. «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի հիմնական դրույթներ։ Դասախոս՝ Ս. Եղիկյան

Դասընթացի 2-րդ օր, մայիսի 26-ին

18:30-20:00 Թեմա 5. «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ, քննարկում, հարց ու պատասխան։ Դասախոս՝ Ա.Ղազարյան

20:00-20:10 Ընդմիջում (Սրճդադար)

20:10-21:40 Թեմա 2. Մաքսային հայտարարագրման առանձնահատկությունները։ Դասախոս՝ Վ.Ղազարյան, Ա.Ժամկոչյան

Դասընթացի 3-րդ օր, մայիսի 27-ին

18:30-20:00 Թեմա 4. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ (ռեզիդենտի շահութահարկ)։ Դասախոս՝ Գ. Կիլինյան

20:00-20:10 Ընդմիջում (Սրճդադար)

20:10-21:40 Թեմա 4. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ (ոչ ռեզիդենտի շահութահարկ)։ Դասախոս՝ Հ. Յանիկյան

Դասընթացի դասավանդողներ

1 Սամվել Եղիկյան՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության Ստուգումների դիտարկման բաժնի գլխավոր հարկային տեսուչ։

2 Աստղիկ Ղազարյան՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ։

3 Հովհաննես Յանիկյան՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ։

4 Գայանե Կիլինյան՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ։

5 Վահագն Ղազարյան՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մաքսային մասով դասախոս։

6 Անահիտ Ժամկոչյան՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մաքսային մասով դասախոս։

Share