Բաժին. Ֆինանսական

Fitch. Ադրբեջանի բանկային հատվածը բախվել է կապիտալացման խնդրին

Դոլարացման բարձր մակարդակից դժվարությունների մեջ հայտնված Ադրբեջանի բանկային հատվածը լուրջ վնաս է կրել ազգային արժույթի` մանաթի արժեզրկումից:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ասվում է միջազգային վարկանիշային Fitch գործակալության` Dollarisation in CIS/Georgian Banking Sectors վերնագրով զեկույցում:

Զեկույցի հեղինակները նշում են, որ մանաթի արժեզրկման հետեւանքով տուժել են նաեւ ԱՊՀ երկրների եւ Վրաստանի բանկերը:

«Ավելի շատ տուժել են Ադրբեջանի եւ Ուկրաինայի բանկերը, քանի որ դրանք նորմատիվ աջակցություն չեն ստացել: Մինչդեռ Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի եւ Վրաստանի բանկերը պետական աջակցության միջոցառումների արդյունքում մասամբ պաշտպանված են եղել», -ասվում է զեկույցում:

Զեկույցի հեղինակների կարծիքով` Ադրբեջանի բանկային հատվածը բախվել է կապիտալացման խնդրին` նավթի էժանացման արդյունքում տնտեսական աճի տեմպի նվազման պատճառով:

Share