Բաժին. Ֆինանսական

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ․ գործարկվել է ACBA Ticket բջջային հավելվածը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ներդրել է նոր ACBA Ticket անվճար բջջային հավելվածը, որը հնարավորություն է տալիս նախօրոք հերթագրվելով՝ սպասարկվել  կատարած նշումներին համապատասխան՝ էականորեն տնտեսելով ժամանակ: Բջջային հավելվածից հնարավոր է օգտվել ինչպես նախապես գրանցվելով, այնպես էլ առանց գրանցվելու:
ACBA Ticket-ը նախատեսված է iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող բոլոր տեսակի սարքավորումների համար:

Հավելվածից կարող են օգտվել բոլոր ցանկացողները՝ ինչպես Բանկի հաճախորդները, այնպես էլ՝ Բանկի հաճախորդ չհանդիսացող անձինք: Այս միջոցով քաղաքացիները կարող են նախօրոք հերթագրվել և սպասարկվել Բանկի՝ Երևանում գտնվող մասնաճյուղերում:

Հավելվածը գործում է հետևյալ տրամաբանությամբ՝

Հաճախորդը հավելվածի միջոցով նախապես ընտրում է իր նախընտրած մասնաճյուղը, այն ծառայությունը, որից ցանկանում է օգտվել, նշում է օրը և ժամը,  գալիս  մասնաճյուղ ու սպասարկվում իր կատարած նշումներին համապատասխան: Էկրանին կտրոնի համարը երևում է M տառով:

Share