Բաժին. Ֆինանսական

Հայկական ժամանակ. նավթի էժանացումը ամենաուղղակի ազդեցություն Է ունենում ՀՀ տնտեսության վրա

Հայկական Ժամանակ օրաթերթն անդրադարձել է նավթի գների ազդեցությանը ՀՀ տնտեսության վրա։

«Համաշխարհային շուկայում արձանագրվում է նավթի գնի շարունակական նվազում։ Անցած 6 օրերի ընթացքում նավթը էժանացել է ավելի բան 6.5 տոկոսով։ «Բրենտ» տեսակի նավթի մեկ բարելի գինը այս ընթացքում 52.73 դոլարից հասել է 49.25 դոլարի։

Նավթի էժանացումը ամենաուղղակի ազդեցությունն Է ունենում ՀՀ տնտեսության վրա։ Մեր տնտեսության կախվածությունը մասնավոր տրանսֆերտներից չափազանց մեծ Է, իսկ նավթի Էժանացումը ուղղակիորեն հանգեցնում է ռուսական ռուբլու արժեզրկմանը, իսկ Հայաստան ուղարկվող տրանսՖերտների մեծագույն մասը հենց ռուբլով Է։ Միայն վերջին օրերին, նավթի Էժանացմանը զուգահեռ, ռուբլին դոլարի նկատմամբ արժեզրկվել Է 3.5 տոկոսով։ Ինչպես բազմիցս նշել ենք, կառավարության տնտեսական բլոկի պաշտոնյաները մասնավոր զրույցներում նշում են, թե քանի որ կառավարությունը իրական քայլեր չի իրականացնում մեր տնտեսության արդիականացման և բիզնեսի խթանման ուղղությամբ, ուստի տնտեսական վիճակը կարող Է բարելավվել միայն տրանսֆերտների աճի և պղնձի թանկացման շնորհիվ։ Բայց, ինչպես տեսնում ենք, տոանսՖերտների աճը ապահովող նավթի գները նվազելու միտումներ են դրսևորում  իսկ պղնձի գինը շարունակում Է մնալ 7 տարվա ամենացածր մակարդակի սահմաններում՝ 4500 դոլար մեկ տոննայի դիմաց», – գրում է թերթը։

Share