Բաժին. Ֆինանսական

9 բանկ համալրել է կանոնադրական կապիտալը ընդհանուր 74.0 մլրդ դրամի չափով

2015 թվականին մեր երկրի բանկային համակարգի ընդհանուր կապիտալն ավելացել է 9.6%-ով  կամ շուրջ 44.9 մլրդ դրամով և տարեվերջին կազմել 514.0 մլրդ դրամ: Ընդհանուր կապիտալի աճը պայմանավորվել է կանոնադրական կապիտալի ավելացմամբ: Տարվա ընթացքում 9 բանկ համալրել է կանոնադրական կապիտալը ընդհանուր 74.0 մլրդ դրամի չափով, որից միայն 68.4 մլրդ դրամը համալրվել է արտաքին աղբյուրների հաշվին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից՝ տարվա ընթացքում ոչ ռեզիդենտ մասնակիցների փայամասնակցության տեսակարար կշիռը բանկային համակարգի կանոնադրական կապիտալում ավելացել է 1.2 տոկոսային կետով ևտարեվերջին կազմել է 67.7%:

Հաշվետու տարում պահպանվել են ընդհանուր կապիտալի նկատմամբ ընդհանուր ակտիվների առաջանցիկ աճի տեմպերը, ինչի արդյունքում ընդհանուր կապիտալի և ընդհանուր ակտիվների հարաբերակցության ցուցանիշը նվազել է 1.1 տոկոսային կետով՝ տարեվերջին կազմելով 13.9%:

Share