Բաժին. Ֆինանսական

ՎիվաՍել-ՄՏՍ. կայացել է «Ուսանողական գարուն-50» հոբելյանական համերգը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կայացել է ՀԱՊՀ «Ուսանողական գարուն-50» հոբելյանական համերգը։ Միջոցառման գլխավոր գործընկերն էր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը բարձր է գնահատում համալսարանի դերը ոչ միայն հեռահաղորդակցության, այլև տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը նպաստող բարձրակարգ մասնագետների պատրաստաման գործում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակազմում շատ են պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտներ, որոնք ընկերությունում աշխատելու ավելի քան 10 տարիների ընթացքում իրենց բարձր մասնագիտական ունակությունները ծառայեցրել են ընկերության կայացմանն ու առաջընթացին։

Share