Բաժին. Ֆինանսական

Mercedes-Maybach-ը հնարավոր է արտադրվի ծալվող տանիքով տարբերակով

Համացանցում տարածված լուրերի համաձայն Daimler AG-ն հնարավոր է թողարկի Mercedes-Maybach-ի ծավլող տանիքով տարբերակը՝ լանդո։ Դեռևս այն ժամանակ, երբ Maybach-ը առանձին մոդել էր, թողարկվեց Maybach 62 Landaulet ծալվող տանիքով տարբերակը։ Արտադրվեց Landaulet-ի անչափ փոքր քանակ՝ 8 մեքենա, սակայն այժմ Daimler-ը ցանկանում է լանդոների մեծ քանակ արտադրել՝ խոսքը գնում է մի քանի հարյուր մեքենայի մասին։

Արտադրվելիք մեքենան կանվանվի Mercedes-Maybach S 650 Landaulet: Մեքնային անվանումը մեզ հուշում է, որ շարժիչը բավական հզոր է լինելու՝ 530 ձիաուժ հզորությամբ V12:

Մեքենաները կարտադրվեն Brabus-ներ թողարկող գործարանում, այնտեղ են թողարկվում նաև Pullman լիմուզինները։

Հիշեցնենք, որ Daimler AG-ն գերմանական ավտոմեքենաշինական կոնցեռն է: Կոնցեռնը հիմնադրվել է 1886թ.-ին՝ Գոտլիբ Դայմլերի և Կարլ Բենցի կողմից: Daimler AG-ի կողմից են արտադրվում համաշխարհային հռչակ վայելող Mercedes-Benz ավտոմեքենաները, որոնք իրենց հարմարավետության և որակական հատկանիշների շնորհիվ մեծ պահանջարկ են վայելում երկրագնդի բոլոր անկյուններում: Հայաստանում Mercedes-Benz-ի գլխավոր ներկայացուցիչն է «Ավանգարդ Մոթորս» ընկերությունը:

Share