Բաժին. Ֆինանսական

Չինաստանի Ազգային Բանկը 0.91%-ով նվազեցրել է յուանի փոխարժեքը

Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու հեռանկարն իր ազդեցությունն է ունեցել նաև հեռավորարևելյան տնտեսությունների վրա, ինչի հետևանքով Չինաստանի Ազգային Բանկն այսօր 0.91%-ով նվազեցրել է յուանի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ։ Սա 2010թ.-ից մինչ այժմ իրականացված ամենամեծ նվազեցումն էր։ Դոլարի նկատմամբ յուանի փոխարժեքն այժմ կազմում է 6.6375, անցած ուրբաթ այն կազմում էր 6.5776։

Հիշեցնենք, որ Չինական Յուանի փոխարժեքը երկար տարիներ կազմում էր 8.5 յուան մեկ դոալրի դիմաց։ 2005թ. ամռանից սկսած յուանը սկսեց արժևորվել և 2008թ.-ին կազմում էր 6.8 յուան մեկ դոլարի դիմաց։ Յուանի փոխարժերի ամենավերին սահմանն արձանագրվել է 2014թ.-ի հունվարին՝ 6 յուան մեկ դոլարի դիմաց։

2015թ.-ի օգոստոսից Չինաստանի ազգային բանկը վարում է յուանի փոխարժեքի նվազեցման քաղաքականություն։

Share