Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. ժամանակավորապես կասեցվել են գրավատնային գործունեության լիցենզիաներ

ԿԲ նախագահի տեղակալի հունիսի 29-ի որոշմամբ կասեցվել է «ԹՐԵՅԴԵՐ» ՍՊԸ գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 249 լիցենզիայի գործողությունը՝ մինչև 01.12.2016 թվականը: Կասեցված ժամանակահատվածում գրավատանը թույլատրվել է կատարել  միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են գրավատան՝ մինչև կասեցումը ծագած պարտավորությունների հետ: 

Հունիսի 29-ի մեկ այլ որոշմամբ կասեցվել է «ՌՈԲԵՐՏ ՄԱՐՈՒԹՅԱՆ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 086 լիցենզիայի (տրված՝ 02.02.2005թ.) գործողությունը ՝ մինչև 29.06.2018 թվականը: Կասեցված ժամանակահատվածում գրավատանը թույլատրվել է կատարել  միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են գրավատան՝ մինչև կասեցումը ծագած պարտավորությունների հետ:

Share