Բաժին. Ֆինանսական

Ճգնաժամ Իտալիայի բանկային համակարգում. աշխարհի հնագույն բանկը վտանգված է

Աշխարհի հնագույն Monte dei Paschi di Siena իտալական բանկի բաժնետոմսերի գինը գտնվում է պատմական նվազագույն շեմի վրա։ Անկման պատճառը է հանդիսացել Եվրոպայի Կենտրոնական Բանկի կողմից առաջարված պահանջը, որի համաձայն 550-ամյա բանկը պետք է զգալիորեն կրճատի «վատ վարկերի» ծավալը։

2015թ.-ին Monte dei Paschi di Siena-յի վատ վարկերի ծավալը կազմել 46.9 մլրդ եվրո։ ԵԿԲ-ն պահանջում է մինչ 2017թ.-ը դրանց ծավալը նվազեցնել մինչև 38.9 մլրդ եվրո։

Բանկերի բաժնետոմսերի գինն այս տարվա մարտի համեմատ նվազել է 86%-ով և 2.527 եվրոյի փոխարեն այժմ կազմում է 0.3508 եվրո։ Բաժնետոմսերի գնի վերջին կտրուկ անկման պատճառ հանդիսացավ Brexit-ը։

Monte dei Paschi di Siena-ից բացի խնդիրներ ունի նաև այլ 6 իտալական բանկ, որոնց վատ վարկերի ընդհանուր ծավալը կազմում է 360 մլրդ եվրո։

1472թ.-ին, Սիենայի հանրապետությունում (այժմ քաղաք և շրջան Իտալիայի Տոսկանա մարզում) հիմնադրվել է աշխարհի ներկայումս գործող ամենահին բանկը` Monte Dei Paschi di Siena: Այժմ բանկն տարբեր երկրներում ունի մոտ 2000 բաժանմունք: Բանկի աշխատակիցների քանակը 32 000 է, ակտիվները` մոտ 225 միլիարդ եվրո: Իտալիայում բանկի հաճախորդների քանակը 4.5 միլիոն է: Իտալիայի առաջատար բանկերից մեկն է: Բանկի բաժնետոմսերի կեսից ավելին պատկանում են Fondazione Monte dei Paschi di Siena հիմնադրամին: Հիմնադրամը պատկանում է Սիենա քաղաքի բնակիչներին: Այն կառավարվում է Սիենա քաղաքի բնակիչներից ընտրված խորհրդի կողմից: Ըստ էության բանկը սեփականատեր չունի: Սիենա քաղաքի բնակիչներ հասկացությունը ոչ թե իրավական, այլ պատմական-ավանդական է: Նման երևույթ հնարավոր է միայն հարյուրամյակների անխախտ ավանդույթների առկայության դեպքում: Բանկի շահույթի հիմնական մասն ուղղվում է Սիենա քաղաքի և շրջանի կարիքների հոգածությանն ու զարգացմանը:

Share