Բաժին. Ֆինանսական

Նավթի պահանջարկի կանխատեսումն բարելավվել է օրական 100 հազար բարելով

Էներգետիկայի միջազգային գործակալությունը (ԷՄԳ) ընթացիկ տարում նավթի պահանջարկի՝ իր կանխատեսումը բարելավել Է օրական 100 հազար բարելով՝ օրական մինչեւ 96,1 միլիոն բարել, 2017 թվականին սպասվում Է պահանջարկի աճ՝ օրական մինչեւ 97,4 միլիոն բարել, ասված Է ԷՄԳ-ի ամենամսյա զեկույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այսպիսով, հաջորդ տարի նավթի պահանջարկի աճի տեմպը կկազմի օրական 1,3 միլիոն բարել: «2017 թվականին (պահանջարկի – խմբ.) սպասվող աճի մեծ մասը բաժին կընկնի այն երկրներին, որոնք ՕՊԷՔ-ի անդամ չեն, գլխավորապես Ասիայում, ըստ որում Հնդկաստանում պահանջարկի աճն, ինչպես կանխատեսվում Է, կլինի 2017 թվականին ամենաարագն աշխարհում. այն կկազմի օրական 280 հազար բարել: Պահանջարկի աճի գծով երկրորդ տեղն զբաղեցնում Է Չինաստանը»,- նշված Է զեկույցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Share