Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. շաբաթական ամփոփ տվյալներ – 15/07/16

Հուլիսի 11-15-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD` Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 86,531,770 դոլար 475,75 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 96,948,092 ԱՄՆ դոլար 477,23 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 6,550,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 477,09 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR` Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8,489,508 եվրո 526,06 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 14,212,644 եվրո 529,43 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB` Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,237,555,602 ՌԴ ռուբլի 7,42 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 424,997,296 ՌԴ ռուբլի 7,52 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Հուլիսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 40.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29.3 մլն ԱՄՆ դոլար:

Share