Բաժին. Ֆինանսական

Յունիբանկ․ հայտարարություն՝ բաժնետոմսերի տեղաբաշխման մեկնարկի վերաբերյալ

«Յունիբանկ» ԲԲԸ-ն հայտարարում է, որ 2016թ.-ի հուլիսի 27-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի տեղաբաշխման հարթակում կմեկնարկի բանկի սովորական անվանական բաժնետոմսերի (UNIB) տեղաբաշխումը: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի Գլխավոր տնօրենի 2016թ.-ի հուլիսի 21-ի թիվ ՏԲ002-07/16 որոշման համաձայն, տեղաբաշխումը կազմակերպվելու է սովորական բաց ստանդարտ աճուրդի ձևով` 2016թ.-ի հուլիսի 27-ից մինչև 2016թ.-ի հուլիսի 29-ը ներառյալ յուրաքանչյուր առևտրային օր` ժամը 11:00-ից մինչև 15:00-ն:

Թողարկողի անվանումը` «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերություն:

– Արժեթղթերի դասը` սովորական բաժնետոմս

– Արժեթղթերի ձևը` ոչ փաստաթղթային

– Բաժնետոմսերի քանակը` 12,173,914

– Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը` 100 ՀՀ դրամ

– Մեկ բաժնետոմսի շուկայական արժեքը` 230 ՀՀ դրամ

– Արժեթղթերի ընդհանուր անվանական արժեքը` 1,217,391,400 ՀՀ դրամ

– Բաժնետոմսերի ընդհանուր շուկայական արժեքը` 2,800,000,220 ՀՀ դրամ

– Բաժնետոմսերի արժույթը` ՀՀ դրամ

Հրապարակային առաջարկի նախատեսվող ժամանակահատվածը.

Բաժնետոմսերի հրապարակային առաջարկը սկսվել է Ազդագրի` ՀՀ ԿԲ կողմից գրանցմանը հաջորդող 3-րդ (երրորդ) աշխատանքային օրը և տևելու է մինչև 45 (քառասուն հինգ) աշխատանքային օր: Բաժնետոմսերի տեղաբաշխումնիրականացվելու է 3 (երեք) աշխատանքային օրերի ընթացքում բաժնետոմսերի առաջարկի մեկնարկից հետո` սկսած այն օրվանից, երբ Բանկի գնահատմամբ գնորդների քանակը կարող է բավարար լինել տեղաμաշխումը կատարելու համար:

Ազդագիրը հրապարակվել է «Յունիբանկ» ԲԲԸ-ի կայքում 25.05.2016թ.-ին:

Ներդրողը կարող է ձեռք բերել Ազդագիրը և Ազդագրին կից ներկայացվող փաստաթղթերը թղթային տարբերակով «Յունիբանկ» ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակում (ք.Երևան, Չարենցի 12, թիվ 53, 1-5) և մասնաճյուղերում (հասցեները տես բանկի ինտերնետային կայքում` www.unibank.am), իսկ էլեկտրոնային պատճենը` «Յունիբանկ» ԲԲԸ-ի ինտերնետային կայքում` www.unibank.am:

Ազդագիրը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցվել է 18.05.2016թ.-ին ՀՀ ԿԲ թիվ 1/335Ա որոշման համաձայն (ուժի մեջ է մտել 19.05.2016թ-ից):

Share