Բաժին. Ֆինանսական

Ֆինանսների նախարարություն. տեղաբաշխվել են 3 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր 22/07/16

Հուլիսի 22-ին տեղի է ունեցել 9 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT09239169 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 3 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 9 մլրդ 7մլն դրամ, որից մրցակցային` 8 մլրդ 475 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 532 մլն: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 959 741 867 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.7725 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.9327 տոկոս:

Աճուրդին մասնակցելեն 7 գործակալ:

Share