Բաժին. Ֆինանսական

90 միլիոն եվրո՝ Գոնսալո Իգուաինի տրանսֆերի համար

Ամառային տրանսֆերային պատուհանի և համաշխարհային ֆուտբոլի խոշորագույն տրանսֆերներից մեկն իրականություն է դարձել՝ Գոնսալո Իգուաինը տեղափոխվել է Թուրինի «Յուվենթուս»:

«Արմենպրես»-ը, վկայակոչելով թուրինյան ակումբի պաշտոնական կայքը,  հայտնում է, որ «Նապոլի»-ի հարձակման առաջատարն ու Իտալիայի նախորդ առաջնության լավագույն ռմբարկուն «Յուվենթուս»-ի համար արժեցել է 90 միլիոն եվրո: Գոնսալո Իգուաինը «Յուվենթուս»-ի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր: Արգենտինայի  հավաքականի 28-ամյա հարձակվողը դարձավ համաշխարհային ֆուտբոլի պատմության ամենաթանկ ձեռքբերումներից  3-րդը: Երկրորդ տեղում է Կրիշտիանու Ռոնալդուն է, իսկ 1-ինում ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը:

Գոնսալո Իգուաինն  Իտալիայի առաջնության նախորդ մրցաշրջանում մասնակցել է 35 հանդիպման եւ դարձել 36 գոլի հեղինակ:

Share