Բաժին. Ֆինանսական

Ֆինանսների նախարարություն. տեղաբաշխվել են 1 մլրդ 414 մլն 800 հազար դրամ ծավալով պարտատոմսեր – 09/08/16

Օգոստոսի 8-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39085171 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 414մլն 800 հազար դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 353 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 61 մլն 800 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 414մլն 800 հազար դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 327 596 950 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.6617 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.800 տոկոս:

Աճուրդին մասնակցել են 3 գործակալ և գանձապետական պահառուն:

Share