Բաժին. Ֆինանսական

Բագրատաշենի Անցակետի նոր «Բարեկամության կամրջի» կառուցման հայտամրցույթ է հայտարարվել

Սադախլո-Բագրատաշեն հսկիչ անցակետում Դեբեդ գետի վրայով կամրջի նախագծման և շինարարության հայտամրցույթ է հայտարարվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է «Նովոստի Գրուզիա»-ն՝ հղում անելով Վրաստանի տարածաշրջանների զարգացման նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտին:

Հայտամրցույթը կշարունակվի մինչև սեպտեմբերի 20-ը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Էլեկտրոնային գնումների համակարգում: Պայմանագրորդ ընկերությունն ընտրելու առաջին փուլում դիտարկվելու են միայն հավակնորդների տեխնիկական առաջարկները, երկրորդ փուլում՝ ճշտված և նորացված տեխնիկական առաջարկները, ինչպես նաև առևտրային հայտերը:

Ենթադրվում Է, որ պարտավորագրի իրացումը կսկսվի այս տարվա դեկտեմբերի 28-ին և կշարունակվի երեքուկես տարի, այդ թվում՝ 18 ամիս կտրամադրվի նախագծմանն ու շինարարությանը և 24 ամիս՝ բացահայտված թերությունների վերացմանը:

Նախագիծը ֆինանսավորելու Է ՎԶԵԲ-ը, իսկ վարկը վճարելու են Հայաստանը և Վրաստանը՝ հավասար բաժիններով:

Հայ-վրացական սահմանի հատման վայրում Դեբեդ գետի վրայով նոր կամրջի կառուցման վերաբերյալ համաձայնագիրը երկու երկրների կառավարությունների միջև ստորագրվել Է 2014 թվականի դեկտեմբերին:

Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարների կողմից ստորագրված արձանագրության համաձայն՝ հայ-վրացական սահմանի նոր կամուրջը կստանա «Բարեկամության կամուրջ» անվանումը:

Share