Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. խորհրդի նիստ – 16/08/16

Կենտրոնական բանկի խորհուրդը օգոստոսի 16-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, «Արդշինբանկ» ՓԲԸ-ին «Մանիտուն» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն է տրամադրել, գրանցել «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կանոնները:

Խորհուրդն ուժը կորցրած է ճանաչել «ՍԵՅՎՐ» ՍՊԸ գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 145 լիցենզիան, գրավատնային գործունեության իրականացման լիցենզիա տրամադրել «Համար մեկ գրավատուն» ՍՊԸ-ին, ինչպես նաև  հաշվառումից հանել «ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության «Թել-Սել Աբովյան», «Թել-Սել Օհանով», «Թել-Սել Տիգրան Մեծ», «Թել-Սել Կոմիտաս 2», «Թել-Սել Կոմիտաս 3», «Թել-Սել Դավիթաշեն 2», «Թել-Սել Ավան», «Թել-Սել Գորիս», «Թել-Սել Արմավիր», «Թել-Սել Սևան», «Թել-Սել Վանաձոր», «Թել-Սել Արտաշատ» մասնաճյուղերը:

Share