Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. շաբաթական ամփոփ տվյալներ – 19/08/16

Օգոստոսի 15-19-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD՝ Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել 94,367,117 դոլար 474.93 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 69,160,721 ԱՄՆ դոլար 476.13 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 4,000,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 475.65 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR` Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,132,213 եվրո 531.54 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 10,019,488 եվրո 535.42 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB` Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,268,069,836 ՌԴ ռուբլի 7,36 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 376,714,015 ՌԴ ռուբլի 7,48 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Օգոստոսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 31.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 39.9 մլն ԱՄՆ դոլար:

Share