Բաժին. Ֆինանսական

Աշխարհի խոշորագույն բանկերը պատրաստվում են նոր թվային արժույթ ստեղծել

Աշխարհի առաջատար բանկերը՝ UBS-ն, Deutsche Bank-ը, Santander-ը, BNY Mellon-ը, հայտարարել են նոր թվային արժույթ ստեղծելու մտադրության մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Financial Times (FT) թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

«Ներկայում բանկերի եւ մյուս ֆինանսական ինստիտուտների միջեւ առեւտուրը խնդրահարույց Է, պահանջում Է ժամանակ եւ ծախսեր, ինչի պատճառով մենք բոլորս խոշոր բեք-օֆիսներ ունենք»,- հայտարարել Է Santander բանկի հետազոտությունների եւ մշակումների բաժնի ղեկավար Ջուլիո Ֆաուրան:

Ինչպես նշել Է Financial Times-ը, ֆինանսական գործընկերներն ակնկալում են, որ դա կլինի գործարքների կարգավորման նոր ճյուղային ստանդարտ blockchain տեխնոլոգիայի (Համացանցում գործարքավարությունների մասին տվյալների ապակենտրոնացված պահոց) միջոցով»,- գրել Է հրատարակությունը:

Շվեյցարիայի UBS բանկը ծրագրում Է նոր արժույթն սկսել  օգտագործել 2018 թվականի սկզբին:

Blockchain-ի հիման վրա են աշխատում գաղտնարժույթները, այդ թվում՝ բիտկոինները: Blockchain-ի գլխավոր հատկությունը դրա անփոփոխելիությունն Է: Եթե մի անգամ այնտեղ տեղեկություններ են հայտնվել գործարքի մասին, ապա դրանք այնտեղ կմնան ընդմիշտ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Share