Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. այս տարվա երկրորդ եռամսյակում ՀՀ բանկերի ընդհանուր ակտիվներն աճել են 49.37 մլրդ դրամով

ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն 2016 թվականի հունիսի 30-ի դրությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, 2016-ի առաջին կիսամյակի ավարտին ընդհանուր ակտիվները կազմել են 1 տրիլիոն 303 միլիարդ 254 միլիոն 639 հազար ՀՀ դրամ: Ընթացիկ տարվա մարտի 31-ին դրանք եղել են 1 տրիլիոն 352 միլիարդ 627 միլիոն 511 հազար ՀՀ դրամ: Տարբերությունը 49 միլիարդ 372 միլիոն 872 հազար ՀՀ դրամ է:

Արտարժույթով ակտիվները 833 միլիարդ 073 միլիոն 559 հազար ՀՀ դրամի չափով են: Մարտի 31-ի համեմատ դրանք նվազել են 35 միլիարդ 960 միլիոն 969 հազար ՀՀ դրամով:

Տեղական արժույթով ակտիվները հունիսի 30-ին կազմել են 470 միլիարդ 181 միլիոն 080 հազար ՀՀ դրամ, մարտի 31-ին դրանք կազմել էին 483 միլիարդ 592 միլիոն 983 հազար ՀՀ դրամ:

Արտարժույթով կանխիկ դրամը հունիսի 30-ի դրությամբ կազմել է 15 միլիարդ 721 միլիոն 938 հազար ՀՀ դրամ, բանկերում և այլ ֆինանսական հաստատություններում տեղաբաշխված միջոցները` 175 միլիարդ 406 միլիոն 578 հազար ՀՀ դրամ է: Արտարժույթով ակտիվների մեջ մեծ մասնաբաժին են իրական արժեքով` շահույթի կամ վնասի միջոցով չափվող ֆինանսական գործիքները` 506 միլիարդ 304 միլիոն 816 հազար ՀՀ դրամ, վաճառքի համար մատչելի ակտիվներն էլ կազմում են 1 միլիոն 646 հազար ՀՀ դրամ:

Հունիսի 30-ի դրությամբ տեղական արժույթով ակտիվների մեջ բանկերում և այլ ֆինանսական հաստատություններում տեղաբաշխված միջոցները կազմում են 191 միլիարդ 106 միլիոն 695 հազար ՀՀ դրամ, վաճառքի համար մատչելի ակտիվները` 198 միլիարդ 076 միլիոն 867 հազար ՀՀ դրամ, հիմնական միջոցները` 68 միլիարդ 015 միլիոն 944 հազար ՀՀ դրամ:

Share