Բաժին. Ֆինանսական

32 վարկային կազմակերպություն՝ 162 մասնաճյուղով և 33.45 մլրդ դրամ ընդհանուր շահույթով

Ընթացիկ տարվա հունիս ամսվա վերջի դրությամբ Հայաստանում գործող վարկային կազմակերպությունների ակտիվները կազմել են 330,20 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները՝ 176,04 մլրդ ՀՀ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 154,16 մլրդ ՀՀ դրամ, իսկ ընդհանուր շահույթը՝ 33,45 մլրդ ՀՀ դրամ:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում գործել է 32 վարկային կազմակերպություն՝ 162 մասնաճյուղով:

Այս 32 վարկային կազմակերպություններից 13-ը օտարերկրյա փայատերերի մասնակցությամբ են, ընդ որում՝ 50%-ից ավելի օտարերկրյա փայատերերի մասնակցությամբ վարկային կազմակերպությունների թիվը կազմում է 8, որից՝ 95℅-ից ավելի օտարերկրյա փայատերերի մասնակցությամբ վարկային կազմակերպությունները 5-ն են:

Share