Բաժին. Ֆինանսական

Deutsche Bank-ը հնարավոր է տուգանվի 14 մլրդ դոլարով

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը կարծում Է, որ Deutsche Bank AG-ը պետք Է 14 միլիարդ դոլար վճարի մինչեւ 2008 թվականի վերջն ընկած շրջանում հիփոթեքային թղթերի գների մեքենայությունների գործով հայցերի կարգավորման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Տուգանքի չափը, որը բարձր Էր շուկայի սպասումներից, նախնական Է, այն քննարկվել Է Գերմանիայի խոշորագույն բանկի եւ ԱՄՆ-ի կառավարության միջեւ սկսված բանակցությունների ընթացքում:

Այդ նորությունից հետո սեպեմբերի 15-ի երեկոյան ԱՄՆ-ում կայացած սակարկություններում Deutsche-ի բաժնետոմսերը 7,4 տոկոսով  արժեզրկվել են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Share