Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. շաբաթական ամփոփ տվյալներ – 16/09/16

Սեպտեմբերի 12-16-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD` Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 74,789,868 դոլար 473.24 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 73,918,563 ԱՄՆ դոլար 474.81 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 4,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 474.35 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR` Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,603,024 եվրո 529.80 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 13,749,087 եվրո534.01 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB` Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,553,807,896 ՌԴ ռուբլի 7,27 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 563,845,435 ՌԴ ռուբլի 7,37 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Սեպտեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 41.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 36.8 մլն ԱՄՆ դոլար:

Share