Բաժին. Ֆինանսական

ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի է ունեցել կենտրոնական բանկերի մակրոտնտեսական մոդելավորման 19-րդ համաժողովը

Սեպտեմբերի 15-16-ը ՀՀ ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տեղի է ունեցել կենտրոնական բանկերի մակրոտնտեսական մոդելավորման 19-րդ համաժողովը:

Համաժողովին դասախոսելու նպատակով հրավիրվել էին Նորթվեսթերն համալսարանի պրոֆեսոր Լոուրենս Քրիստիանոն, Ջոն Հոփկինս համալսարանից՝ Քրիսթոֆեր Քերոլը, Ֆրանսիայի բանկից՝ Միշել Ժուլիարդը և ԱՄՀ-ից՝ Դուգլաս Լաքստոնը:

Միջոցառմանը ներկա են գտնվել ավելի քան 120 մասնակից Իտալիայից, Նորվեգիայից, Ռուսաստանից, Ավստրիայից, Պորտուգալիայից, Ֆրանսիայից, Նոր Զելանդիայից, Ճապոնիայից և այլ երկրներից, ինչպես նաև միջազգային կազմակերպություններից:

Համաժողովի հյուրերը և ՀՀ ԿԲ մասնագետները ներկայացրել են մակրոտնտեսական մոդելավորման վերաբերյալ իրենց աշխատությունները:

Մակրոտնտեսական մոդելավորման համաժողովի նպատակն էր քննարկել ֆինանսական լարվածությունը դինամիկ ստոխաստիկ ընդհանուր հավասարակշռության մոդելավորման մեջ (DSGE), Դայնար (DYNARE) համակարգի վերջին զարգացումներին առնչվող հարցերը, մակրոպրուդենցիալ քաղաքականությանն ուսումնասիրման համար մոդելների ստեղծման նոր հնարավորությունները և այլ հարցեր:

Share