Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ. բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների քանակը կրճատվել է մոտ 2 անգամ

2016թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունն իրականացրել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 264 ստուգում: 2015թ. նույն ժամանակահատվածում իրականացվել է 495 ստուգում, այսինքն` այս տարի ստուգումների քանակը նվազել է մոտ 2 անգամ: Փոխարենը` ստուգումների արդյունքում 2016 թվականին արձանագրվել է 5560.9 մլն դրամ, մինչդեռ 2015թ.-ին արձանագրվել էր 5059.7 մլն դրամ: Այսինքն` ստուգումների նվազմանը զուգընթաց արձանագրված  ընդհանուր  գումարն աճել  է  501.2 մլն դրամով: Այսպես, եթե 2015թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին իրականացված ստուգումների արդյունքում միջինը 1 ստուգումով  արձանագրվել էր 10.2 մլն դրամ, ապա 2016թ. նույն ժամանակահատվածում 1 ստուգման միջին գումարը կրկնապատկվել է` կազմելով 21.1 մլն դրամ:

Share