Բաժին. Ֆինանսական

2016թ. հունվար – օգոստոսին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 34.7%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2016թ.-ի առաջին ութ ամսում Հայաստանում արտադրվել է 257.5 հազար տոննա պղնձի խտանյութ, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշից ավել է 34.7%-ով։

Միևնույն ժամանակ ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 29.1%-ով և կազմել 5,216 տոննա։ Մոլիբդենի խտանյութի արտադրությունը կրճատվել է 0.1%-ով և կազմել 7,045 տոննա։ Ֆեռոմոլիբդենի արտադրությունն աճել է 4.8%-ով և կազմել 3,896 տոննա։ Մոլիբդենի բրիկետների արտադրությունը կրճատվել է 26.3%-ով և կազմել 367 տոննա։ Կոնվերտորային պղնձի արտադրությունն աճել է 18.3%-ով և կազմել 8,069 տոննա։

Share