Բաժին. Ֆինանսական

Ադրբեջանի բանկային համակարգում 2700 աշխատակից գործազուրկ է դարձել

Ադրբեջանի բանկային համակարգը հայտնվել է ծանր վիճակում, բանկային համակարգի բազում աշխատակիցներ դարձել են գերծազուրկ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական modern.az լրատվական կայքը:

Ադրբեջանում բանկերի համախմբման, բանկերի եւ արտարժույթի փոխանակման կետերի փակվելու պատճառով ֆինանսաբանկային ոլորտի ավելի քան 2700 աշխատակից զրկվել է աշխատանքից:

Անցյալ տարվա ընթացքում ազգային արժույթի` մանաթի, 100 տոկոսից ավելի արժեզրկվելու, բնակչության կողմից վերցված վարկերը վերադարձնելու գործում ծագած դժվարություններն ավելի են մեծացրել խնդրահարույց վարկերի ծավալը: Միայն այս տարվա ընթացքում Ադրբեջանում չեղարկվել է Texnikabank, Bank of Azerbaijan, NBCBank, Qafqaz İnkisaf Banki, Gancabank, United Credit Bank, Zaminbank  բանկերի գործունեության թույլտվությունները: Փակվել են նաեւ «Դեմիրբանկ»-ի 4 բաժանմունքները:

«Բանկերի լիցենզիաները վերացնելու պատճառը նրանում է, որ այդ բանկերի ակտիվները դասակարգված չեն  օրենսդրությանը համապատասխան, նրանք չունեն անհրաժեշտ ռեզերվներ, եւ միասնական կապիտալը չի համապատասխանում 50  մլն մանաթի չափով նվազագույն պահանջներին», – ասել էր Ադրբեջանի ֆինանսական շուկաների վերահսկողության պալատի ղեկավար Ասլանլըն:

Այս տարվա ընթացքում Ադրբեջանում արդեն փակվել են շուրջ մեկ տասնյակ բանկեր:

Share