Բաժին. Ֆինանսական

ՀՀ ԴՐԱՄՆ ԱՐԺԵՎՈՐՎԵԼ Է. սեպտեմբերին դոլարի նկատմամբ միջին փոխարժեքը կազմել է 474.1 դրամ

Սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, մեր հանրապետության սպառողական շուկայում արձանագրված 0.1% գնաճ, որն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 0.3% նվազումով: Այսինքն, հաշվետու ամսում ՀՀ դրամն արժևորվել է:

Ինչպես վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները՝  սեպտեմբերին, տարեսկզբի համեմատ, սպառողական գների և հաշվարկային փոխարժեքի նվազումը կազմել է համապատասխանաբար 3.7% և 1.8%: Միևնույն ժամանակ, հաշվետու ամսում, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում գրանցվել է սպառողական գների ընդհանուր մակարդակի 2.0% գնանկում և հաշվարկային փոխարժեքի 3.8% հավելաճ:

Նշենք նաև, որ  այս տարվա սեպտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 474.1 դրամ, ինչը 1.5%-ով ցածր է 2015 թվականի սեպտեմբերի համապատասխան ցուցանիշից (481.1 դրամ):

Share