Բաժին. Ֆինանսական

Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին համատեղ աշխատելու համաձայնության համար

Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին և Ջրային տնտեսության կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին՝ նոր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, դիմելով Վարդան Հարությունյանին՝ վարչապետը նշեց. «Ցանկանում եմ շնորհավորել և շնորհակալությ ուն հայտնել Ձեզ, որ համաձայնել եք համատեղ աշխատանքի, մանավանդ, որ մամուլը շատ է գրում, որ երկար ժամանակ դիմադրել եք»:

Վարչապետը Վարդան Հարությունյանին և Արսեն Հարությունյանին մաղթեց արդյունավետ աշխատանք:

Share