Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. շաբաթական ամփոփ տվյալներ – 14/10/16

Հոկտեմբերի 10-14-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD՝ Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 87,092,377 դոլար 474.86 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 80,977,341 ԱՄՆ դոլար 476.6 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 16,350,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 476.92 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR՝ Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9,139,469 եվրո 525.50 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 18,216,132 եվրո 528.56 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB՝ Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,046,896,117 ՌԴ ռուբլի 7,56 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 384,283,882 ՌԴ ռուբլի 7,67 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Հոկտեմբերի 3-9-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 42.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 48.7 մլն ԱՄՆ դոլար:

Share