Բաժին. Ֆինանսական

Սամվել Կարապետյանը 300 մլն դոլար կներդնի Հայաստանում

Հրապարակ օրաթերթը տեղեկություններ է հայտնել Տաշիր Գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի կողմից Հայաստանում իրականացվելից նոր ներդրումների մասին։

«ՀՀ Ազգային ժողովին ներկայացված կառավարության ծրագրի հաստատումից հետո, մեր տեղեկություններով, Սամվել Կարապետյանը 300 միլիոն դոլարի ներդրում է կատարելու ՀՀ տնտեսության մեջ՝ շինարարական բում ապահովելու, տնտեսական դաշտը մեռյալ կետից շարժելու համար։ Սակայն, ի տարբերություն ամերիկահայ Քըրք Քըրքորյանի «Լինսի հիմնադրամի», «ռուսահայ» Սամվել Կարապետյանի գումարներով փորձելու են կառուցել «Հին էրիվանը», որպես պատմամշակութային ուրույն դիմագիծ՝ հարակից պրոյեկտներով։ Կարեն Կարապետյանի հույսը հենց այդ ծրագիրն է: Հետաքրքիրն այն է, որ թե քոչարյանական, թե այս օրերին նախագահի աշխատակազմի ղեկավարը նույն Արմեն Գեւորգյանն է։ Ի դեպ, հիշեցնենք, որ քաղաքապետ եղած ժամանակ Կարապետյանը նման մի հուշագիր ստորագրեց Սամվել Կարապետյանի հետ, որը, սակայն, կյանքի չկոչվեց Կարապետյանի հրաժարականի պատճառով», – գրում է օրաթերթը։

Share