Բաժին. Ֆինանսական

Կարեն Կարապետյանը հանձնարարել է ուսումնասիրել և կարգավորել գյուղերի տրանսպորտային խնդիրները

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում հանձնարարեց ուսումնասիրել գյուղական բնակավայրերում առկա տրանսպորտային խնդիրները և ներկայացնել դրանց կարգավորման առաջարկություններ: «Ակտուալ է մնում գյուղական բնակավայրերում տրանսպորտի աշխատանքի կազմակերպման խնդիրը: Ելնելով դրանից, հանձնարարում եմ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարություններին՝ մարզպետների հետ համատեղ ուսումնասիրել հարցը, չսահմանափակվելով միայն Երևանի մերձակա գյուղերում տրանսպորտի սպասարկման խնդրով: Մասնավորապես, ներկայացնել այն բնակավայրերի ցանկը, որտեղ տրանսպորտային սպասարկում ընդհանրապես չի իրականացվում, նշելով դրա պատճառները, ինչպես նաև ներկայացնել վերոնշյալ խնդիրների վերջնական կարգավորման հստակ առաջարկություններ», – ասաց Կարեն Կարապետյանը:

Share