Բաժին. Ֆինանսական

Վարդան Արամյան. պետբյուջեի թվանկարչությունը բացառվելու է

ՀՀ պետական բյուջեի թվանկարչությունը բացառվելու է: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Մեր առաջնային նպատակն է լինելու իրատեսական բյուջե ներկայացնելը, և բյուջեն ևս պիտի ներկայացվի տնտեսական զարգացումներին համահունչ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Արամյանը: Միաժամանակ, նախարարը նշեց, որ չի կարող գնահատական տալ՝ նախկինում թվերի նկարչությունը բացառված էր, թե` ոչ:

Արամյանի խոսքով՝ այժմ կառավարության հիմնական նպատակը պետք է լինի ներկայացնել ծրագրեր, որոնք կլինեն իրատեսական և իրագործելի՝ համահունչ առկա ռեսուրսներին:

Share