Բաժին. Ֆինանսական

2016թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 6.5%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին ինն ամսում Հայաստանում արտադրվել է 5,396.1 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշից պակաս է 6.5%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի կողմից արտադրված էլեկտրաէկենգրայի ծավալները նվազել են 28%-ով և կազմել 1,332.5 մլն կՎտ/ժ։ ՀԷԿ-երի կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալներն աճել են 6.1%-ով և կազմել 1,856.3 մլն կՎտ/ժ։ ՀԱԷԿ արտադրության ծավալներն աճել են 1.6%-ով և կազմել 2,206.2 մլն կՎտ/ժ, իսկ այլ աղբյուրների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները նվազել են 52.2%-ով և կազմել 1.1 մլն կՎտ/ժ։

Share