Բաժին. Ֆինանսական

Ժողովուրդ. ՀՀ բանկերը միմյանցից հաճախորդներ են խլում

Ժողովուրդ օրաթերթն անդրադարձել է ՀՀ բանկերի միջև ընթացող սուր մրցակցային «պայքարին»։

«Տևական ժամանակ է, ինչ հայաստանյան բանկերում հետաքրքիր մրցակցային իրավիճակ է տիրում։ Բանն այն է, որ առևտրային բանկերը իբրև թե տոներին ընդառաջ «ակցիա» են կազմակերպում, և կարելի է ասել՝ միմյանցից հաճախորդ են «խլում»։ Այսպես՝ .բանկերը զանգահարում են երբևէ իրենց հետ առնչություն ունեցած հաճախորդներին և առաջարկում այլ բանկում գրավադրած ոսկին հանել և գրավադրել իրենց բանկում։ Իսկ եթե քաղաքացին գրավադրած ոսկին հանելու փող չունի, ապա թանկը պարտավորվում է վճարել այն՝ քաղաքացու հետ ուղարկելով իր ոսկերիչ-աշխատակցին։ Բայց հանելով ոսկին՝ այն պետք է գրավադրվի իրենց բանկում։

Բանկային այս մրցակցությունը քաղաքացիների մոտ ոգևորության ալիք է բարձրացրել, քանի որ վերջիններս առաջիկա դժվար ամիսներին վճարելու են միայն գրավադրած ոսկու մայր գումարը՝ առանց տոկոսների», – գրում է թերթը։

Share