Բաժին. Ֆինանսական

Զինծառայողների ընտանիքներին հատուցվելիք գումարը կտնօրինվի Կենտրոնական Բանկի կողմից

Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումների իրականացումը լինելու է թափանցիկության բարձրագույն ստանդարտներով, որպեսզի ապահովեն հասարակության մոտ վստահությունը համակարգի նկատմամբ: Յուրաքանչյուր քաղաքացի կարողանալու է առցանց տեսնել, թե որքան գումար հավաքվեց, որքան եկամուտ ապահովվեց և որ զոհված կամ վիրավորված զինվորի ընտանիքը ստացավ հատուցում:

Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առնվազ 5 տարի Կենտրոնական բանկն անվճար կառավարելու է հիմնադրամի միջոցներն ու իրականացնելու է ադմինիստրատիվ գործառույթները: Դա ապահովելու է, որ հավաքված գումարներն ամբողջությամբ փոխանցվեն զոհված և վիրավորված զինվորների ընտանիքներին։

Հիմնադրամի միջոցների կառավարման արդյունքում ստացված տոկոսները իրականում հնարավորություն են տալու զգալի չափով ավելի շատ հատուցում կատարել, քան փաստացի հավաքվելու է:

Հիմնադրամին նվիրաբերություն կատարելը դառնալու է չափազանց դյուրին, և օգտագործվելու են տեղեկատվական տեխնոլոգիաների նորագույն միջոցները (այժմ աշխատանքներ են իրականանում համակարգի ծրագրավորման ուղղությամբ):

Share