Բաժին. Ֆինանսական

Բյուջե 2017-ի երկամուտները կաճեն 97 մլրդ դրամով, իսկ ծախսերը՝ 84.3 միլիարդով

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ 2017թ. պետբյուջեի նախագծի ցուցանիշներում փոփոխություններին և ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում և լիագումար նիստում պետբյուջեի նախագծի քննարկման արդյունքներով ԱԺ մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների և անհատ պատգամավորների կողմից ՀՀ կառավարություն ներկայացված առաջարկությունների և եզրակացությունների ամփոփաթերթին: Պետբյուջեի նախագծի լրամշակված տարբերակը կներկայացնի ՀՀ կառավարության աշխատակազմ, որից հետո սահմանված կարգով՝ Ազգային ժողով: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշել է, որ Ազգային ժողովում պետբյուջեի նախագծի քննարկումների արդյունքներով կառավարությունն ԱԺ մշտական հանձնաժողովներից և պատգամավորներից ստացել է 339 առաջարկություն: Ըստ նրա՝ հաշվի առնելով միայն հստակ գումարներ պարունակող առաջարկությունները` բյուջեի նախագծի լրացուցիչ եկամուտների և ծախսերի զուտ ծավալներն առաջարկվել է ավելացնել, համապատասխանաբար, շուրջ 97.0 և շուրջ 84.3 ՀՀ մլրդ դրամ: Փոփոխությունների արդյունքում, ՀՀ 2017թ. պետբյուջեի նախագծի վերջնական տարբերակում եկամուտների, ծախսերի և դեֆիցիտի ամփոփ ցուցանիշները կկազմեն, համապատասխանաբար, եկամուտներինը` 1,210.0 մլրդ ՀՀ դրամ (եկամուտներ/ՀՆԱ – 22.4 տոկոս), որից հարկային եկամուտներ և տուրքեր 1,135.0 մլրդ ՀՀ դրամ կամ հարկեր/ՀՆԱ–21.0 տոկոս, ծախսերինը` 1,360.1 մլրդ ՀՀ դրամ կամ ծախսեր/ՀՆԱ – 25.2 տոկոս, դեֆիցիտինը` 150.1 մլրդ ՀՀ դրամ կամ դեֆիցիտ/ ՀՆԱ – 2.8 տոկոս:

Share