Բաժին. Ֆինանսական

Նոյեմբերին դրամն արժեզրկվել է

Նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, հանրապետության սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 1.0% և 0.7% հավելաճ, ինչը նշանակում է, որ ԱՄՆ դոլարն արժևորվել է: Այս մասին վկայում են պաշտոնական վիճակագրական տվյալները:

Ըստ հրապարակված վիճակագրության՝ 2016թ. նոյեմբերին 2015թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների և հաշվարկային փոխարժեքի նվազումը կազմել է 2.2% և 0.9%: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական գների ընդհանուր մակարդակի 1.8% նվազումն ուղեկցվել է հաշվարկային փոխարժեքի 3.6% հավելաճով:

2016թ. նոյեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 478.5 դրամ, ինչը ցածր է 2015թ. նոյեմբերի համապատասխան ցուցանիշից 0.3%-ով (480.1 դրամ):

Share