Բաժին. Ֆինանսական

Հայաստանյան բանկերի կանոնադրական կապիտալում նվազել է օտարերկրյա փայատերերի մասնաբաժինը

Հայաստանում գործում է 19 բանկ, որոնցից 16-ը օտարերկրյա փայատերերի մասնակցությամբ բանկեր են: Ընդ որում, 50%-ից ավելի օտարերկրյա փայատերերի մասնակցությամբ բանկերի թիվը կազմում է 10, որից՝ 95℅-ից ավելի օտարերկրյա փայատերերի մասնակցությամբ բանկերը 8 են: Այս մասին վկայում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝  հոկտեմբեր ամսվա վերջի դրությամբ Հայաստանի բանկերի կանոնադրական հիմնադրամներում օտարերկրյա մասնակիցների բաժինը կազմում է 63%: Տարեսկզբի համեմատ ցուցանիշը կրճատվել է 4.7 տոկոսային կետով:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարում մեր երկրի բանկային համակարգում տեղի են ունեցել միավորումներ, որոնց արդյունքում բանկերի թիվը 22-ից կրճատվել է մինչև 19:

Ներկայում մեր երկրում գործող բանկերից 5-ը ԲԲԸ-ներ են, 14-ը՝ ՓԲԸ:

Share