Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ-ում կադրային փոփոխությունները շարունակվում են

Հրապարակ օրաթերթն անդրադարձել է ՊԵԿ-ում իրականացվող փոփոխություններին։

«Պետեկամուտների կոմիտեում կադրային փոփոխությունները հասել են տարածքային տեսչություններին։ Վարդան Հարությունյանը «ռակիրովկաներ» է անում՝ կանխելով ղեկավարների սերտաճումը բիզնեսի հետ։ Վանաձորցի, բայց տասնյակ տարիներ «գեներալների հետ քյալլա տվող» Արմավիրի հարկայինի պետ Արթուր Եթիմյանին տեղափոխել է Իջևան։ Վանաձորի հարկային տեսչության երևանցի պետ Կարեն Այվազյանին՝ Գյումրի։ Գյումրու հարկային տեսչության պետ Դավիթ Գալումյանին տեղափոխել է Կապանի հարկային տեսչության պետ։ Կապանի պետին՝ Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի եղբորորդի Արթուր Այվազյանին տեղափոխել են Երևան՝ Ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մաքսատան պետի տեղակալ։ Հովիկ Աբրահամյանի փեսայի եղբորը՝ «զորավար» Վարդան Մամիկոնյանին էլ Արտաշատից տեդափոխել են Աշտարակ», – գրում է թերթը։

Share