Բաժին. Ֆինանսական

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. BSTDB-ն ընդարձակում է ՓՄՁ ոլորտի զարգացմանն ուղղված ֆինանսավորումը Հայաստանում

Սևծովյան առևտրի և զարգացման բանկն (BSTDB) ու ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը կնքել են 10 մլն ԱՄՆ դոլարի նոր վարկային համաձայնագիր, որի միջոցներն  ուղղվելու են Հայաստանում ՓՄՁ ոլորտի զարգացմանը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը քառամյա վարկը կօգտագործի հատուկ նախագծեր և ներդրումային ծրագրեր ֆինանսավորելու՝ Հայաստանի ՓՄՁ և գյուղատնտեսության ոլորտներում արդիականացման և ընդլայնման հնարավորություններ ստեղծելու համար:

«Մենք բարձր ենք գնահատում BSTDB-ի հետ երկարամյա համագործակցությունը, որը մեզ հնարավորություն է ընձեռում ավելացնել ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման ծավալները: Այս պայմանագիրը թույլ է տալիս աջակցել մի շարք ձեռնարկությունների՝ նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը»,- ասել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

«Այս՝ թվով չորրորդ վարկային պայմանագիրն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի հետ ավելի կմեծացնի հայաստանյան փոքր ձեռնարկություններին երկարաժամկետ ֆինանսավորելու հնարավորությունները: Այն կնպաստի ՓՄՁ ոլորտի զարգացմանը, ինչը հանդիսանում է BSTDB-ի առաջնահերթ ռազմավարական խնդիրը Հայաստանում: Այս համագործակցությունը թույլ կտա ստեղծել հավելյալ եկամուտներ և տնտեսության վրա կունենա ավելի դրական ազդեցություն», – ասել է BSTDB-ի նախագահ Ի. Դելիքանին:

2006թ.-ից BSTDB-ն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի հետ իրականացրել է առեւտրի եւ ՓՄՁ ֆինանսավորման մի շարք գործարքներ՝ ընդհանուր առմամբ 33 մլն դոլարի չափով: Իր գործունեության հենց սկզբից՝ 1999թ.-ից, BSTDB-ի կողմից տրամադրված ընդհանուր ֆինանսական աջակցությունը Հայաստանի ՓՄՁ ոլորտին տեղական բանկերի միջոցով   կազմել է մոտ 100 մլն եվրո:

Share