Բաժին. Ֆինանսական

Ֆինանսների նախարարություն. պարզաբանումներ՝ տարեվերջյան ասուլիսում հնչեցրած թվային ցուցանիշների վերաբերյալ

ՀՀ ֆինանսների նախարարությունը պարզաբանում է տարածել տարեվերջյան ասուլիսում հնչեցրած թվային ցուցանիշների վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած պարզաբանումը:

«Մամուլում տեղ են գտել մի շարք հրապարակումներ, որտեղ ՀՀ ֆինանսների նախարարի կողմից տարեվերջյան ասուլիսում հնչեցրած թվային ցուցանիշները և դրա վերաբերյալ մեկնաբանությունները կասկածի տակ են դրվել կամ այլ կերպ են ներկայացվել: Ֆինանսների նախարարությունը այս առումով ևս մեկ անգամ պարզաբանում է.

Ֆինանսների նախարարի կողմից հնչեցրած տնտեսական ակտիվության և տնտեսական զարգացումների ցուցանիշների համար հիմք են հանդիսացել ՀՀ ԱՎԾ պաշտոնական հրապարակումները. այսպես՝ նշվել է, որ գյուղատնտեսության թողարկման ծավալները 2016 թվականի օգոստոսին գրանցել են 9.8 % աճ (օգոստոսը՝ նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ), այնուհետև դիտվել են կտրուկ անկումներ. սեպտեմբերը՝ սեպտեմբերի նկատմամբ շուրջ 20 % անկում, հոկտեմբերը՝ հոկտեմբերի նկատմամբ շուրջ 30 % անկում (տես՝ https://armstat.am/file/doc/99501058.pdf): Ընդ որում նշված միտումների պարագայում նկատվել են նաև գյուղմթերք արտադրողների իրացման գների անկումներ:

Այսպիսի զարգացումը, եթե պայմանավորված լիներ բացառապես տնտեսական գործոններով, ապա, հաշվի առնելով գյուղատնտեսության ճյուղի մրցակցային վիճակը[1] և դա հավաստող նախորդ տարիների օրինաչափությունները, պետք է, որ ականատեսը լինեինք ճյուղի թողարկման գների հակառակ միտմանը՝ աճին:

Սակայն, գյուղատնտեսության ճյուղում հունվար-նոյեմբեր ամիսներին -6,2 % անկման պարագայում դիտվել է նաև ճյուղի իրացման գների ինդեքսի -2 % անկում (տես` https://armstat.am/file/article/sv_11_16a_130.pdf), որի համար էլ տնտեսագիտական՝ այդ թվում նաև սեզոնի տեղաշարժով պայմանավորված հիմնավորվածություն հնարավոր չէ ներկայացնել:

Ստորև ներկայացնում ենք գյուղատնտեսության թողարկման իրական աճի իրացման գների ցուցանիշները 2012-2015թթ համար և 2016 թվականի ամիսների համար (հիմքը՝ ՀՀ ԱՎԾ պաշտոնական տվյալները)»:

Share