Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. խորհրդի նիստ – 03/02/17

Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում փետրվարի 3-ին կայացած խորհրդի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, փոփոխություններ և լրացումներ է կատարել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում հաշվետվություն տրամադրող անձանց համար սահմանվող նվազագույն պահանջների վերաբերյալ» կանոնակարգում, «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 1-ում, «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում:

Խորհուրդը հաստատել է «ՀՀ-ում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգը» և «Գրավատնային գործունեության լիցենզիայի ձևը»:

«ԿԱՐԵՆ 5» արտադրական կոոպերատիվին տրամադրվել է արտարժույթի առուվաճառքի լիցենզիա, իսկ Ա/Ձ Աղվան Թևոսյանի գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 236 լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել:

Share