Բաժին. Ֆինանսական

Վարդան Արամյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանին

Փետրվարի 6-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Տյան Էրլունի հետ:

Կարևորելով երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը՝ նախարար Վարդան Արամյանն ընդգծել է, որ դարեր շարունակ Հայաստանը համարվել է Եվրոպան և Ասիան կապող Մետաքսի ճանապարհի կարևորագույն տարանցիկ ուղի, ներկայումս էլ ձգտում է հարմարվել նոր գլոբալ իրողություններին և ունի համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրվելու մեծ կարողություն: Եվրասիական տնտեսական միության և ԱՊՀ երկրների շուկաներ անմիջական մուտքը, Եվրամիության հետ առևտրային արտոնյալ ռեժիմը, Իրանի և արաբական աշխարհի երկրների հետ բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև բարենպաստ ներդրումային և բիզնես միջավայրը, նախարար Արամյանի խոսքով, Չինաստանի հետ տնտեսական կապերի ամրապնդման և Եվրասիական երկրների հետ համագործակցության ընդլայնման լավագույն նախադրյալներն են:

Նախարարն ու դեսպանը քննարկել են երկու երկրների ընթացիկ մակրոտնտեսական իրավիճակը, ընթացիկ ծրագրերը և հետագա համագործակցության ներուժն ու ուղղությունները:

Share