Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ. «Հարկային և մաքսային օրենսդրության դրույթներ և կիրառման առանձնահատկություններ» թեմայով դասընթաց

ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2017թ.-ի մարտի 6-ից 10-ը կազմակերպում է «Հարկային և մաքսային օրենսդրության դրույթներ և կիրառման առանձնահատկություններ» թեմայով 4-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարումը կատարել (Ամերիաբանկ ՓԲԸ Հ/Հ 1570021344900100, ՀՎՀՀ 00107399) մինչև 2017-ի մարտի 3-ը ներառյալ և մասնակցության հայտ (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական հասցե, բանկային վավերապայմաններ և մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) ուղարկել ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ trainingcenter@taxservice.am կամ գրանցվել առցանց կենտրոնի կայքէջում՝ www.mftc.am; Դասընթացի արժեքը 30.000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ): Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 060 544 986, 060 544 951:

Դասընթացի 1-ին օր, մարտի 6-ին

18:30-20:00 – Թեմա 1. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ (ռեզիդենտի շահութահարկ), դասախոս՝ Գ. Կիլինյան Գ. Օհանյան

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:45 – Թեմա 1. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ (ոչ ռեզիդենտի շահութահարկ), դասախոս՝ Հ. Յանիկյան

Դասընթացի 2-րդ օր,մարտի 7-ին

18:30-20:00 – Թեմա 2. «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի դրույթներ, քննարկում, հարց ու պատասխան, դասախոս՝ Ա. Ալոյան

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:00 – Թեմա 2. «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի դրույթներ, քննարկում, հարց ու պատասխան, դասախոս՝ Ալոյան

Դասընթացի 3-րդ օր, մարտի 9-ին

18:30-19:40 – Թեմա 3. Մաքսային ստուգում, դասախոս՝ Տ. Սարգսյան

19:40-19:50 – Ընդմիջում (Սրճդադար)

19:50-21:00 – Թեմա 4. Ոչ սակագնային կարգավորում (արգելքներ և սահմանափակումներ), դասախոս՝ Ա. Կարապետյան

Դասընթացի 4-րդ օր, մարտի 10-ին

18:30-20:00 – Թեմա 5. «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ, քննարկում, հարց ու պատասխան, դասախոս՝ Ա.Ղազարյան

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճդադար)

20:15-21:00 – Թեմա 6. Աշխատանքային օրենսգրքի դրույթներ, փոփոխություններ, դասախոս՝ Ա.Մաթոսյան

Դասավանդողներ.

1. Գայանե Կիլինյան՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ

2. Հովհաննես Յանիկյան՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Հհարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ

3. Աստղիկ Ղազարյան՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ

4. Ասանեթ Ալոյան՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի գլխավոր հարկային տեսուչ, ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի դասախոս

5. Գոհար Օհանյան՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության բաժնի հարկային տեսուչ

6. Տիգրան Սարգսյան՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ Հետբացթողումային հսկողության վարչության Ստուգումների պլանավորման և ռազմավարության բաժնի պետ

7. Արտեմ Կարապետյան՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաքսային հսկողության վարչության Դասակարգման և ոչ սակագնային կարգավորման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ

8. Արմինե Մաթոսյան՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության աշխատավարձի քաղաքականության բաժնի պետ

Share