Բաժին. Ֆինանսական

Վարդան Արամյանն ընդունել է ԱՄՀ Հայաստանի գծով գործադիր տնօրենի տեղակալ Ռիչարդ Դուրնբոշին

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Արժույթի Միջազգային Հիմնադրամի

2017թ. փետրվարի 21-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Արժույթի Միջազգային Հիմնադրամի Հայաստանի գծով գործադիր տնօրենի տեղակալ Ռիչարդ Դուրնբոշին: Նախարարը ներկայացրել է ԱՄՀ հետ համագործակցության թիրախային հարցերը, մասնավորապես, անդրադարձ է կատարվել ընթացիկ մակրոտնտեսական իրավիճակին, հիմնական ցուցանիշներին, դեֆեցիտի մակարդակին և այն պլանավորված մակարդակում պահելու պարագայում նախատեսվող միջոցառումներին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ՀՀ-ԱՄՀ համագործակցությանն առնչվող այլ ընթացիկ հարցեր:

Share